Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը ընդգրկվել է իր կնոջ մասին ցուցմունք տվողների ցուցակում

10.27.2022

Մոսկվայի Մալայա Բրոննայայի վրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Բոգոմոլովը որպես դատախազության վկա կկանչվի դատարան՝ իր տիկնոջ՝ հեռուստամեկնաբան Քսենյա Սոբչակի դեմ ցուցմունքներ տալու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում են ռուսական մի շարք տեղեկատվական միջոցներ։

Սոբչակը մեղադրվում է փողեր շորթելու մեջ, այդ մասին տեղեկացնում է «kp.ru»֊ն։

Նշենք, որ Ռուսաստանի քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված, որը քաղաքացուն ազատում է հարազատների նկատմամբ ցուցմունք տալու պարտականությունից։

Մինչ քննիչները հետաքննում են հայտնի ռեժիսորի կնոջ դեմ հարուցված քրեական գործը, վերջինս հասցրել է հեռանալ Ռուսաստանից։

Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Քսենյա Սոբչակը ոտքով հատում Բելոռուսիա֊Լիտվա պետական սահմանը։ Ասենք, որ ռուսաստանցիների համար Լիտվա մուտք գործելն արգելված է; Սակայն Սոբչակը սահմանն հատել է ոչ թե Ռուսաստանի անձնագրով, այլ՝ իսրայելական։ Նշենք որ Իսրայելի քաղաքացիների համար Լիտվայում գործում է առանց վիզային ռեժիմ։

Քննության վարկածով ռուսական «Tatler» հանդեսի նախկին խմբագիրը և Քսենյա Սոբչակի օգնականը Տելեգրամ սոցիալական ցանցում ստեղծել են«Հանգցրեք լույսը» անունով ալիք, որտեղ վարկաբեկիչ տեղեկատվություն է տեղադրվել «Ռոստեխ»֊ի թոփ֊աշխատակիցներից մեկի վերաբերյալ։ Դրանից հետո «Ռոստեխ»֊ի ղեկավարի հասցեով հաղորդագրություն է ուղարկվել և առաջարկվել այդ վարկաբեկիչ նյութը հեռացնել 11 մլն ռուբլի ստանալու դիմաց։ Դրամ շորթողներից երկուսը ձերբակալվել են մոսկովյան ռեստորաններից մեկում՝ այն պահին, երբ նրանց է հանձվել պահանջված գումարի կանխավճարը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 69 անգամ