Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մի կին բարկացած վեր է թռել տեղից ու պահանջել դադարեցնել ներկայացումը

10.31.2022


Ռուսաստանի Պերմ քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնը օրերս ստպված դադարեցրել է «Գուդ բայ, Բեռլին» բեմադրության ցուցադրությունը, որը մինչ այդ, սկսած 2019թ․֊ին կայացած պրեմիերայից հետո, հաջողությամբ ներկայացվել է պատանի հանդիսատեսներին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ինչպես ասել են թատրոնում, բեմադրությունն այդ ճակատագրին է արժանացել հանդիսատեսների պահանջների, «ասյօրվա համաշխարհային սոցիալ֊քաղաքական օրակարգի» և ԼԳԲՏ քարոզչությունը արգելելու օրենսդրական նախաձեռնության պատճառով։

Բեմադրության հերթական ցուցադրություններից մեկի ընթացքում հանդիսասրահից մի կին հանկարծ չի դիմացել և բարկացած վեր է թռել տեղից ու պահանջել դադարեցնել ներկայացումն այն պահին, երբ բեմադրության կերպարներից մեկը՝ գերմանացի զինվորը վիրավորել է ռուս «Իվանին»։

«Ես պարզապես ուժ չունեի շարունակությունը լսել, ոտքի կանգնեցի և դահլիճով մեկ պահանջեցի դադարեցնել ներկայացումը։ Դիմեցի դերասաններին, հանդիսատեսներին։ <…> Մարդիկ հիմնականում իներտ են, պարզապես վախենում են արտահայտել իրենց կարծիքը, նույնիսկ եթե համաձայն չեն»,֊ հայտարարել է Նադեժդա Պրոսկուրինա անունով այդ հանդիսատեսը։

Թատրոնում ասում են, որ ըստ Ռոբերտ Կոելի «Գուդ բայ, Բեռլին» պիեսի նույնանուն բեմադրությունը բաց զրույց է ինքնուրույն կյանք մտնող նոր սերնդի հիմնախնդիրների մասին։ Գլխավոր հերոսներ Մայքը և Չիքը իրենց ճանապարհին հանդիպում են այնպիսի որակական հատկանիշներ ունեցող անձերի, որոնք կոչված են բացահայտելու մարդկանց թերությունները և վեր հանելու մարդասիրության հիմնարար արժեքները։ Իսկ պիեսի և բեմադրության գլխավոր ասելիքն այն է, որ պետք է բոլոր պայմաններում մնալ որպես սիրող, մտածող, մարդկանց և յուրաքանչյուրին օգնության հասնելու պատրաստ մարդ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 69 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121