Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բորիս Էյֆմանն առաջարկում է ստեղծել պլաստիկ կինեմատոգրաֆիա

10.31.2022

«Կինեմատոգրաֆիստները կարծես թե ուշադրություն չեն դարձնում բալետին՝ որպես ուղղություն, որի վրա մեր կինեմատոգրաֆիան կարող էր դուրս գալ նոր ժանրի՝ պլաստիկ կինոյի մակարդակ»,֊ խոսելով ռուսաստանյան կինեմատոգրաֆիայում բալետը որպես պլաստիկ բեմադրական ժանր ներկայացնելու մասին վերջերս նշել է ժամանակակից նշանավոր խորեոգրաֆ Բորիս Էյֆմանը։

Ըստ Էյֆմանի եթե պլաստիկական կինեմատոգրաֆիայի ժանրով զբաղվեին պրոֆեսիոնալ ռեժիսորները, ապա դա կարող էր բերել ոչ միայն կոմերցիոն հաջողություն այլև նոր սերնդի հանդիսատեսների ուշադրությունը կհրավիրեր բալետի վրա։

Որպես օրինակ խորեոգրաֆը նշում է ֆրանսիական «Քայլիր առաջ» ֆիլմի հաջողությունը, որի առանցքը փարիզյան «Գրանդօպերայի» մենապարուհու կյանքն է, որը կոտրում է ոտքը և ստիպված հրաժեշտ է տալիս դասական պարային ձևերին և իր բախտը կապում մոդեռնի հետ․․․

«Նրանք այդ հասարակ պատմությունից պատրաստեցին ֆիլմ, որն այսօր ցուցադրվում է ամբողջ աշխարհում»,֊ նշել է Էյֆմանը։

Ի դեպ, ինքը՝ Բորիս Էյֆմանը սեփական նախաձեռնությամբ իր բեմադրությունները նաև ֆիլմերի է վերածում և այդ տիրույթում նույնպես, կինոնկարից կինոնկար, զարգացնում է իր և իր թատերախմբի վարպետությունը։ Այստեղ ևս նա լուրջ ձեռքբերումներ է արձանագրել և կուտակել փորձ, թե իչպես պետք է նման ֆիլմ֊բալետներ նկարահանել, թե ինչպես բեմական կենդանի արվեստը տեղափոխել սպիտակ պաստառի վրա։

«Ես, օրինակ,֊ նշում է խորեոգրաֆը,֊ մեծ հաճույք եմ ստացել իմ «Գիշերը քնքույշ է» բալետ֊ֆիլմից»։

Նրա ասելով, մոսկովյան և պետերբուրգյան հանդիսատեսները այդ ֆիլմին արձագանքել են «հզոր զգացմունքով», որը իրեն, ուղղակի, ցնցել է։

Բորիս Էյֆմանը հիշատակել է նաև «Կարամազով եղբայրների» իր պարային բեմադրության բալետ֊կինոնկարը, որն, օրինակ ԱՄՆ֊ում, միաժամանակ և մեծ հաջողությամբ ցուցադրվել է 100 կինոթատրոններում, թեև այնտեղ իր թատերախումբը վերջին քառորդ դարում հանդես էր գալիս գրեթե յուրաքանչյուր տարի և հանդիսատեսը պետերբուրգյան այդ թատերախմբի ներկայացումներին ծանոթ էր ոչ թե ուրիշների պատմածներով, այլ սեփական փորձով․․․






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 53 անգամ