Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

10.31.2022

77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։

Վահե Շահվերդյանը Երևանի գեղարվեստա֊թատերական ինստիտուտի սան էր։

1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1992 թվականից դասախոսել է Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանում, իսկ 1994 թվականին նշանակվել է այդ բուհի ռեկտոր, որը և ղեկավարել է մինչև 1998թվականը։

1996-2008 թվականներին Վահե Շահվերդյանը ստանձնել և հաջողությամբ կատարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։ Նա 1995-1999 թվականներին եղել է ՀՀ Աժ պատգամավոր․ իսկ 2008 թվականին կրկին ստանձնել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը և զուգահեռ՝ շարունակել մանկավարժական գործունեությունը։

Վահե Շահվերդյանը մեկ տասնյակից ավելի բեմադրությունների հեղինակ է։ Նա ճանաչված արվեստագետ և մանկավարժ էր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում, որտեղ ցուցադրվել են նրա բեմադրությունները հայ կամ օտարազգի արտիստների կատարմամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 60 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129