Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստների հեռանալը պատգամավորն անվանել է « մշակույթի մաքրում»

11.08.2022

Ռուսաստանի Պետդումայում նախապատրաստում են «Մշակույթի գործիչների պատվի վարքանոն», որը, ըստ այդ նախաձեռնության հեղինակ, պատգամավոր, դերասան Նիկոլայ Բուռլյաևի, անհրաժեշ է մշակութային գործիչներին մոբիլիզացնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Բուռլյաևը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել ոչ կուսակցական «մշակութային ճակատ»։

Բուռլյաևը հայտարարել է, որ սուտ են այն տարածվող լուրերը, որ շատ մշակութային գործիչներ հեռացել են Ռուսաստանից՝ Ուկրաինայում իրենց զորքերի կողմից իրականացվող «հատուկ ռազմական գործողության» համապատկերում։ Նրա ասելով «հեռացել են միայն հաշված միավորներ»։ Այդպիսի արտիստների հեռանալը Պետդումայի պատգամավորն անվանել է «ռուսական մշակույթի մաքրում»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ