Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնաբերվածը մինչև այժմ գտնված քանդակների ամենահարուստ հավաքածոն է

11.09.2022


Իտալիայի Տոսկանայի տարածաշրջանի Սան֊Կաշանո֊դեի֊Բանյի քաղաքի հայտնի տաք բնական աղբյուրների տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է բրոնզե քանդակների հարուստ հավաքածո։ Գտածոները թվագրվում են մ․թ․ա․ 2֊րդից մ․թ․ 1֊ին դարերով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Մասնագետներն այդ հնավայրն անվանել են «Հին Իտալիայում երբևէ հայտնաբերված էտրուսկյան֊հռոմեական բրոնզե քանդակների ամենախոշոր պահոցը, և առավել նշանակալիցներից մեկը Միջերկրական ծովի ողջ ավազանում»։

«Այն իր հավասարը չունի ամենից առաջ այն բանի շնորհիվ, որ մինչև հիմա այդ ժամանակաշրջանից հայտնի էին միայն հիմնականում տերակոտային (վառած կավի) քանդակներ»,֊ տեղեկացնում է Իտալիայի մշակույթի նախարարության կայքը։

Սան֊Կաշանոյի բրոնզե քանդակները պատկերում են աստվածների, ինչպես նաև մարմնի մասեր և օրգաններ, որոնց համար պահանջվել են աստվածների օժանդակությամբ տաք ջրերով բուժման գործողություններ։

Նշենք, որ հայտնաբերված 20 քանդակների հետ միասին այդ հնագույն սրբավայրում հնագետները գտել են նաև 5 հազար հատ ոսկե, արծաթե և բրոնզե դրամներ, որոնք, ըստ մասնագետների, նվիրատվություն են պաշտամունքի առարկաներին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 49 անգամ