Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Պևցովի, նրանք «կստեղծեն մեր ապագան և մեր մշակույթը»

11.10.2022

Ռուսաստանցի հայտնի դերասան և Պետդումայի պատգամավոր Դմիտրի Պևցովը վերջերս երկրի օրենսդիր մարմնում կայացած «Կառավարության ժամի» շրջանակներում Մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է այդ գերատեսչության փորձագիտական խորհուրդներում ընդգրկել նաև եկեղեցու և ուժային կառույցների ներկայացուցիչների։ Այդ մասին «Interfax»֊ի տեղեկատվությունը փոխանցում է«taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ըստ Պևցովի այդ դեպքում «փորձագիտական խորհուրդը կթողարկի ճիշտ արտադրանք»։

Բացի այդ, Պևցովն առաջարկել է, որպեսզի ստեղծագործական բուհերը դռները բացեն «ժամանակակից ռազմաճակատայինների առջև» և հնարավորություն տան Ուկրաինայում «Հատուկ ռազմական գործողությունների» մասնակիցներին ստանալու առաջին և երկրորդ կրթություն։ Ըստ նրա «այդ մարդիկ գիտեն որտե՞ղ է աստված և որտեղ սատանան» և նրանք «կստեղծեն մեր ապագան և մեր մշակույթը»։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ