Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Ռ․ Շայիի, քաղաքական պատճառներով օպերայի չեղյալ հայտարարելը անընդունելի է

11.15.2022


Միլանի «Լա Սկալա» թատրոնը դեկտեմբերի 7֊ին նախատեսված «Բորիս Գոդունով» օպերայով նոր թատերաշրջանը բացելու իր որոշումը չեղյալ չի համարի։ Այս հայտարարությունը թատրոնի երաժշտական տնօրեն Ռիկարդո Շային բարձրաձայնել է ի պատասխան վերջերս Միլանում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կարտիշի այն պահանջի, որ ռուսական օպերայի ազդագիրը պետք է հեռացնել։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am.-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Արվեստը չպետք է հատուցի այն քաոսի համար, որը տեղի է ունենում սկսած փետրվարի 24֊ից։ Գաղափարը կայանում է այն բանում, որ «Մաքբեթը» միավորվի «Բորիսի» հետ, կապելով դրանք իշխանության չարաշահման հետ, որը կլանում և հանգեցնում է խելագարության։ Մենք ցանկանում ենք չեղյալ համարել Շեքսպիրի՞ն»,֊ հայտարարել է Ռիկարդո Շային։

Նրա ասելով, դա Մուսորգսկու օպերայի մեկնաբանությունն է, որի լիբրետոյի գլխավոր թեման հանդիսանում է թագավորի խելապակասության հետևանքները և բացարձակ կապ չունի «ռուսական քարոզչության» հետ։ «Լա Սկալայի» տնօրենը կարծում է, որ քաղաքական պատճառներով օպերայի չեղյալ հայտարարելը միանգամայն անընդունելի է։ Նա Ուկրաինայի հյուպատոսի իրենց ուղղված կոչը համարել է «Վախեցնելու ակտ»։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 36 անգամ