Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Բուտուսովը հեռացել է թատրոնից և հիմա գտնվում է Փարիզում

11.16.2022

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Յուրի Բուտուսովը հեռացել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն։ Ռեժիսորն այդպիսի որոշում է կայացրել, որովհետև գտնվում է Փարիզում և մոտակա ժամանակներում չի կարող գործունեությունը շարունակել մոսկովյան թատրոնում։ Այդ մասին թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի հայտարարութւնը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «interfax.ru»֊ին։

Կրոկը տեղեկացրել է, որ իր ղեկավարած թատրոնը Բուտուսովի հետ «ոչինչ չի լուծարել»։

Ավելի վաղ ռուսական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ թատրոնը լուծարել է ռեժիսորի հետ պայմանագիրը։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբներին, այսօր արդեն թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը, դադարեցրել է իր աշխատանքը։ Իսկ ավելի վաղ, մարտի 1֊ին, պաշտոնապես հաղորդվել էր, որ 2007թ․֊ից մոսկովյան թատրոնը միջազգային բարձր գեղարվեստական մակարդակի հասցրած Տումինասը առոջության պատճառով և բուժվելու անհրաժեշտությունից ելնելով, իր հաշվին գտնվում է արձակուրդի մեջ և մեկնել է Լիտվա։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 40 անգամ