Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանգարան, որտեղ ցուցադրվում են Չիքսուլուբ կոչվող երկնաքարի հետքերը

11.21.2022


UNESCO֊ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող դանիական Սթիվենս֊Քլինթ շրջանում բացվել է նոր թանգարան, որն անդրադառնում է Երկիր մոլորակի վրա կյանքի ընթացքը փոփոխած իրադարձություններին։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «euronews.com»֊ին։

Ցուցանմուշների մեջ են Չիքսուլուբ կոչվող երկնաքարի թողած հետքերը, որը Երկիր մոլորակի վրա է ընկել 66 միլիոն տարի առաջ՝ ոչնչացնելով կյանքի կեսից ավելին, այդ թվում՝ դինոզավրերին։

«Սա համընդհանուր պատմություն է, պատմություն, որը կարևոր է բոլորի համար։ Այդ գլոբալ աղետը ոչնչացրեց ողջ կյանքը և դրեց այն աշխարհի հիմքը, որը գիտենք այսօր»,֊ նշել է թանգարանի համակարգող Թովե Դամհոլթը։ Ըստ նրա թանգարանի ցուցանմուշները թափանցում են այցելուի սիրտն ու հոգին։ Դամհոլթը նաև նշել է, որոշ մարդիկ, դիտելով ցուցանմուշները, նույնիսկ հուզվում են արտասվելու աստիճան։

Ավելացնենք, որ այս յուրահատուկ թանգարանում ցուցանմուշները հավաքվել են աշխարհի ամենատարբեր վայրերից և ներկայացվում են նաև ինտերակտիվ ռեժիմով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 38 անգամ