Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպես դեկորացիաներ հանդես կգա էկրանների հսկայական պանելը

11.24.2022


Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Ակադեմգորոդոկում կկառուցեն վիրտուալ իրականությունների տեխնալոգիաներով կինոստուդիա։ Նման կինոարտադրական տարածքը ռուսական մշակութային կյանքում նորույթ է և երկրում կլինի առաջինը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ակադեմգորոդոկի տեխնապարրկում ստեղծվելիք ստուդիան կօգտագործվի գիտական հետազոտությունների և գիտնականների մասին կինոարտադրության համար։

Նախօրեին, նոյեմբերի 23֊ին, Նովոսիբիրսկում բացված 11֊րդ InPark ֆորումի աշխատանքների ընթացքում ստորագրվել է այդ մեդիապարկն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր։

«Դա կլինի դինամիկ դեկորացիաներով ստուդիա, այսինքն այնպիսի, երբ որպես դեկորացիաներ հանդես կգա էկրանների հսկայական պանելը, որպեսզի դրանց վրայի պատկերների համապատկերում նկարահանվի կինո։ Ֆիզիկապես դա լինելու է 30 մետր տրամագծով և 10 մետր բարձրությամբ ծածկ, որի կեսը կզբաղեցնեն էկրանները»,֊ նշել է Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկի տնօրեն Դմիտրի Վերխովոդը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 40 անգամ