Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական ինտելեկտուալ գրականության տոնավաճառը կշրջվի դեպի արևելք

11.28.2022


Մոսկվայում անցկացվող «non/fiction» ինտելեկտուալ գրականության միջազգային տոնավաճառն այս տարի կանցկացվի առանց արտասահմանյան մասնակիցների, սակայն պահպանելով միջազգայինի կարգավիճակը։ Այդ մասին տոնավաճառի հիմնադիր Վասիլի Բիչկովի հայտարարությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Ռոսիսկայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում Բիչկովը նաև հայտարարել է, որ պլանավորում են «աստճանաբար շրջվել դեպի արևելք» և բիզնես բանակցություններ սկսել Իրանի և Չինաստանի հետ։

Դեկտեմբերի 1֊5֊ին սկսվելիք «non/fiction№24»֊ը պետք է կայանա առանց արտասահմանյան երկրների ներկայացուցիչների մասնակցության։ Սա տոնավաճառի ավելի քան 20֊ամյա պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Բիչկովը նշել է, որ 1999 թվականին հիմնադրված իրենց միջոցառմանը գործնականում ինչ֊որ մի հայտնի օտարերկրացի միշտ մասնակցում էր որպես պատվավոր հյուր։ Այս անգամ նման կարգավիճակով օտարերկրացու տոնավաճառը չի ունենալու։

Ասենք, որ սկսած 2019թ․֊ից «non/fiction»֊ը անցկացվում է Մոսկվայի «Գօստինի դվոր» ցուցասրահում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 30 անգամ