Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացման դեկորացիան փլվել է, կան տուժողներ

01.21.2014


Լոնդոնի հյուսիսային հատվածում գտնվող «Roundhouse» թատրոնում կազմակերպված շոուի ժամանակ, հենասյան կոտրվելու պատճառով փլվել է… դեկորացիաների մի մասը, որի հետևանքով վնասվածքներ են ստացել 4 մարդ: Այդ մասին լոնդոնյան «Evening Standard» պարբերականի հաղորդագրությունը փոխանցում է «teatral-online.ru»-ն:

Վնասվածք ստացածներից 3-ը հանդիսներ են: Նրանք հոսպիտալացվել են: Վիրավորներից մեկի ոտքն է վնասվել, մյուսի դեմքը: Իսկ երրորդի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: 4-րդ տուժողը թատրոնի դերասններից է, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Press Association»-ին:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ, ըստ պիեսի, ներկայացմանը մասնակցում են նաև հանդիսատեսները, այդ իսկ պատճառով դեկորացիաների ընկնելու պահին բեմում բազմաթիվ մարդիկ են եղել:

Թատրոնի ղեկավարությունը «ներողություն» է խնդրել իր հանդիսատեսներից: «Մենք թանկ ենք գնահատում մեր հեղինակությունը և բոլոր ուժերը ներդնում ենք, որպեսզի բացառենք մեր միջոցառումներին եկողներին սպառնացող որևէ վտանգ»,- հայտարարել են դահլիճի ղեկավարները: Նրանք խոստացել են մանրամասն քննություն անցկացնել և պարզել դեպքի պատճառները:

Դեպքը տեղի է ունեցել բրոդվեյի հայտնի «Fuerzabruta » ներկայացման ժամանակ: Ըստ ականատեսների վկայության հանդիսատեսների վրա է ընկել հսկայական մետաղական ծածկը, որի հենասյուներից մեկը կոտրվել է ներկայացման ժամանակ, հաղորդում է «РИА Новости»-ն:

Հիշեցնենք, որ այսպիսի մի դեպք է անցյալ ամիս տեղի էր ունեցել Լոնդոնի «Apollo» թատրոնում: Այն ժամանակ Մարկ Հեդդոնի «Շան հանելուկային սպանությունը» վեպի հիման վրա բեմադրված մյուզիքլի ցուցադրման ընթացքում հանդիսատեսների վրա էր փլվել դահլիճի առաստաղի մի հատվածը, որի հետևանքով տուժել էր 80 մարդ:
    Դիտվել է 1092 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ