Ավրորա Մարդիգանյանը «Հոշոտված Հայաստան»֊ից մինչև «Ավրորայի արշալուսը»12.27.2022
Հայոց եղեռնին անդրադարձած « «Ավրորայի արշալուսը» 2022թ․֊ի ամենից նշանակալից ֆիլմերից մեկն է»։ Այդ մասին «euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»֊ը։
Այն առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի՝ « Lավագույն օտարերկրյա լեզվով կինոնկար» անվանակարգում։
Ֆիլմը պատմում է 1915թ․֊ի թուրքական եղեռնագործության զոհերից մեկի՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյանի) կյանքի իրական պատմության մասին, որը վերապրելով ջարդերին զոհ գնացած հոր, եղբայրների, քույրերի մահը, ի վերջո, կարողանում է փախչել թուրքական գերությունից և հասնել ԱՄՆ։
Նահանգներում նա գրում և հրատարակում է «Հոշոտված Հայաստան» վերնագրով գիրքը։ Ավրորայի այդ գրքի հիման վրա Հոլլիվուդում նկարահանվում է ,Հոգիների աճուրդ» ֆիլմը, որտեղ ինքը՝ հեղինակը, մարմնավորում է իր իսկ կերպարը։
«Երբ ես իմացա Ավրորա Մարդիգանյանի պատմության և վկայության մասին, հասկացա, որ դա յուրահատուկ միջոցը է իմ ժողովրդի ցավի մասին խոսեելու երիտասարդ աղջկա շատ անձնական, բացառիկ պատմության միջոցով, որը վերապրել է ցեղասպանությունը, բայց չի հանձնվել և չի կորցրել իր մարդկայնությունը, այլ փորձել է օգնել մեր ժողովրդին»,֊ ասել է ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը։
Միահյուսելով անիմացիան և արխիվային վավերագրերը, «Ավրորայի արշալուսը» ֆիլմի հեղինակները ներկայացնում են մեկ հայուհու պատմություն և միաժամանակ ողջ ժողովրդի պատմությունը։ Բռնություն և սպանություն, բռնաբարություն և ընտանիքի կորուստ, փախուստ և էմիգրացիա, այդ ամենի մասին հանդիսատեսն իմանում է 96 րոպեի ընթացքում։
«Չնայած մենք խոսում ենք ծանր թեմաներից, գենոցիդի մասին, ես միշտ աշխատում եմ ցուցադրել հողի գեղեցկությունը և այն կապը, որը իմ հերոսուհին և մենք՝ բոլոր հայերս, ունենք մեր հողի, մեր հիշողությունների, մեր անցյալի լուսավոր հատվածի հետ։ Հենց այդ բանի շնորհիվ, ես կարծում եմ, անիմացիան և նկարազարդումները դարձան լավագույն գործիքները, որպեսզի արտացոլենք այդ գեղեցկությունը և գլխավոր հերոսուհու հիշողությունները»,֊ ընդգծել է Իննա Սահակյանը։
«Ավրորայի արշալուսը» ֆիլմի պրեմիերան կայացել է ընթացիկ տարվա հունիսին Անսիի անիմացիոն ֆիլմերի փառատոնում։
Այս թեմայով այլ հղումներ-1