Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նար-Դոսի «Ես և նա»-ն շուտով կներկայանա նաև մյուզիքլի ձևաչափով

01.23.2014


Հայ դասական գրող Նար-Դոսի «Ես և նա» ստեղծագործությունը շուտով կներկայացվի մյուզիքլի սիրահարներին: Այդ մասին տեղեկատվությունը կարելի է կարդալ «Գոլոս Արմենիի» պարբերականում:

«Այժմ նաև մյուզիքլ» վերնագրով հոդվածում նշվում է, որ հայ դասականի գործը մեր օրեր տեղափոխելու և այդ ձևաչափով ներկայացնելու նախագծի հեղինակներին այդ իրավունքը տրվել է «One Armenia» ընկերության հայտարարած մրցույթի արդյունքում:

Մյուզիքլի երաժշտությունը վստահվել է Արթուր Միտինյանին, ով, ինչպես ներկայացված է հոդվածում, հանդիսանում է Հայաստանում « ռոկ-երաժշտության նախանձախնդիրներից և առաջնոդներից մեկը»:

«Երկու տարի առաջ «Այաս» լեգենդար խումբը ներկայացրեց հոյակապ մենահամարգ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Նրանց գործընկերը Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն էր՝ էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ», նշում է հոդվածը: Այդ համերգից հետո կոմպոզիտորը գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ նա իրականացրել է մի շարք աչքի ընկնող երաժշտական նախագծեր, որոնք առանձնացվել և ընդգծվել են նաև ռուսական «Կուլտուրա» հեռուստատեսության կողմից:

«Ես և նա» նարդոսյան հայտնի պատմվածքի բեմականացման մյուզիքլի երաժշտության մասին խոսելով Արթուր Միտինյանը նշել է, որ ինքը երազել է հայկական սյուժեով գրել ռոք-օպերա «որտեղ կլինեն հայկական ֆոլկլորային երժշտության տարրեր»: Նա նաև նշել է, որ մյուզիքլում հնչող երաժշտությունը պետք է լինի «…բարրոկոյի,հայկական տիպական երաժշտության և, անշուշտ ռոքի» համադրություն:
    Դիտվել է 614 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171