Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կվաճառվի 50 վիճակախաղի տոմս, իսկ 3 հոգի կստանան բնօրինակ ճեպանկարով մարզաշապիկներ

01.23.2014

Լոս-Անջելոսում մի քանի օր է, որ սկսել է գործել ժամանակակից արվեստին նվիրված «Mistake Room» ոչ առևտրային նոր տարածքը: Այստեղ առաջինը իր աշխատանքներն է ցուցադրում կոլումբացի Օսկար Մուրիլոն, ում անունը արվեստասերներն սկսել են հաճախակի հիշել և նույնիսկ նրան կնքել են նոր Բասկիա անունով:

Նկարիչն ապրում է Լոնդոնում, աշխատում է գեղարվեստի և խաղարկման ժանրերում և հաճախ ցուցասրահի տարածքն ուղղակի վերածում է ընդհանուր ստուդիայի: Օրինակ, 2012 թ.-ին Մուրիլոն ուղղակի ստեղծագործել է Մայամի-բիչի «Rubell Family Collection» թանգարանի դահլիճներում, իսկ հիմա էլ այդպիսի մի բան անում է Կալիֆորնիայում:

«Mistake Room» կենտրոնը կվերածվի այսպես կոչված «Բաշխման կենտրոնի» և 1400 քառակուսի մետր զբաղեցնող այդ տարածքում բանվորների իր թիմի հետ կստեղծի արթ-օբյեկտների և ինստոլացիաների շարք: Դրանք կպատրաստվեն նկարչի համար ավանդական դարձած մետաղից, փայտից, թղթից և կտավներից: Ավարտված և փայլելու աստիճան հղկված կամ անփույթ բլուրի վերածված իրերը կստեղծեն իրական խառնաշփոթ Մուրիլիոյի «արվեստանոցում» և կհամալրվեն պատերին ցուցադրվող տեսագրված պատկերաշարերով: Այդ հոլովակներով կցուցադրվեն մարդկանց և մեքենաներին աշխատանքային գործընթացի մեջ դնող զանազան դրվագներ:

Այս ցուցահանդեսի հաճախորդների համար կվաճառվի 50 վիճակախաղի տոմս, որոնք «Mistake Room» կենտրոնի տնօրեն Սեզար Գարսիայի նախաձեռնությամբ կխաղարկվեն տեղում:

Ցուցադրության ավարտին կընտրվեն 3 հաղթողներ, որոնցից յուրաքանչյուրի համար Օսկար Մուրիլոն մարզաշապիկների վրա կնկարի ճեպանկարներ:

Մուրիլոյի «Բաշխման կենտրոն»-ը կգործի մինչև ապրիլի 12-ը:
    Դիտվել է 595 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181