Այսօր ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը դարձավ 85 տարեկան02.22.2023
Այսօր, փետրվարի 22֊ին լրանում է հայ լեգենդար ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85֊ամյակը։
Վավերագրական կինոյի ոլորտում մեծ նորարարի ստեղծագործությունների ցանկը կազմված է մոտ մեկ տասնյակ կարճամետրաժ ֆիլմերից։ Իր լիամետրաժ առաջին ֆիլմը՝ «Բնություն»֊ը, Փելեշյանը թողարկել է 2019թ․֊ին, երբ արդեն հատել էր 80 տարեկանի սահմանը։
Նրա ֆիլմերի մեծ մասը սև֊սպիտակ են։ Դրանցում չկա խոսք, այլ կա միայն ձայն, աղմուկ և երաժշտություն։ Նրան լավ են ճանաչում համաշխարհային կինոյի փորձագիտական և պրոֆեսիոնալ ոլորտներում, նրա ստեղծագործական մեթոդը ընդգրկված է աշխարհի շատ կինոդպրոցների ուսումնական ծրագրերում։
Ժամանակակից կինոյի ռուսաստանցի նշանավոր ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Փելեշյանին անվանել է «Կինոյի այբբենարանի տառերից մեկը»։
Նրա ստեղծագործական ոճը ներշնչանքի աղբյուր է դարձել աշխարհի շատ հայտնի կինեմատոգրաֆիստների համար։