«Տեատր.doc»–ը ունի ևս մեկ անվանում՝ «Թատրոն, որը տեղափոխվում է»02.22.2023
Մոսկվայի ոչ պետական հայտնի «Տեատր.doc» թատրոնը հերթական անգամ կթողնի իր գործունեության հիմնական հարթակը, որը հայտնի է «DOC на острове» («DOC–ը կղզու վրա») անունով: Պատճառն այն է, որ շենքի տերերը որոշել են վերակառուցել իրենց պատկանող կառույցը: Նշենք, որ թատրոնն այդ տարածքը վարձակալում էր 2019թ.-ից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:
«Մեր պատմության մեջ քիչ չեն տեխափոխությունները: Պատահական չէ, որ «Տեատր.doc»–ը ունի ևս մեկ անվանում՝ «Թատրոն, որը տեղափոխվում է»: Նորից պետք է տեղափոխվենք: Ու՞ր: Առայժմ դեռ չգիտենք: Ի դեպ: Ձեզնից՝ մեր հանդիսատեսներից և բարեկամներից, ակնկալում ենք հասցեների և հայտարարությունների առաջարկություններ: Վարձակալում ենք ոչ շատ թանկ կառույցներ՝ թատերական ցուցադրությունների համար, հնարավորինս մոտ քաղաքի կենտրոնին և անպայման Մոսկվայում»,– հայտարարություն է տարածել թատրոնը:
Միչև տեղափոխվելու գործընթացն սկսելը «DOC–ը կղզու վրա» թատրոնը աշխատանքները կկազմակերպի սովորական ռեժիմով և, նույնիսկ, պատրաստվում է դեռ իր տրամադրության տակ գտնվող հարթակում թողարկել հերթական պրեմիերան: Ավելին, կշարունակի գործունեությունը նաև երկրորդ բեմը, որը հայտնի է «DOC industrial» անունով:
Թատրոնը նաև բարձրաձայնել է իր կարծիքն այն մասին, որ առաջիկա տեղափոխության համար գաղտնի պատճառներ չկան և որ թատերախումբը շնորհակալ է թատրոնին շենքը վարձակալությամբ տրամադրելու համար: Թատերախումբը վստահ է, որ «Տեատր. doc» կպահպանվի և այն կլինի ոչ միայն որպես հիշողություն նրանց համար, ովքեր սիրում ու գնահատում են իրեն: