Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին Եվրոպական Դելֆյան խաղերը կկայանան Վոլգոգրադում

01.24.2014


Առաջին Եվրոպական Դելֆյան երիտասարդական բաց խաղերը և Ռուսաստանի երիտասարդական 13-րդ Դելֆյան խաղերը տեղի կունենան ընթացիկ տարվա գարնանը՝ Վոլգոգրադում: Այդ մասին հղում անելով տարածաշրջանի կառավարությանը՝ հաղորդում է «РИА Новости »-ն:

Խաղերը կընթանան մայիսի 2-6-ը Ռուսաստանում հայտարարված մշակույթի տարվա շրջանակներում: Դրանց կմասնակցեն ինչպես Ռուսաստանի բոլոր տարածաշրջանները ներկայացնող տաղանդավոր երիտասարդներ և աղջիկներ, այնպես էլ արտասահմանյան երկրներ ներկայացնող թիմեր:

«Մեր տարածաշրջանի համար մեծ պատիվ է այդպիսի հեղինակավոր մշակութային ֆորումի համար հարթակ լինելը: Վոլգոգրադի նահանգապետ Սերգեյ Բոժենովի հանձնարարությամբ մշակվել է միջոցառումների պլան, որոնք ենթադրում են, որ Դելֆյան խաղերը կանցկացվեն եվրոպական մակարդակով»,- ասել է մարզային իշխանության ղեկավարի տեղակալ Ռոման Գրեբեննիկովը:

Տարածաշրջանի կառավարության տվյալներով, արդեն հաստատված է միջոցառման կազմակերպչական կոմիտեն, որին օժանդակություն են ցուցաբերել Միջազգային Դելֆյան կոմիտեի տնօրեն, UNESCO-ի գործերով ՌԴ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Պոնյավինը և տարածաշրջանի նահանգապետը: Այժմ ձևավորվում է խաղերի շտաբը:

Խաղերի ծրագրում կլինի 30 անվանակարգ: Մրցույթները կընթանան Վոլգոգրադի և տարածաշրջանի 29 առաջատար բեմահարթակներում:
    Դիտվել է 449 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ