Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Իտալիայում կանանց համար պատմամշակութային հուշարձանների մուտքն ազատ է

03.08.2023


Այսօր, մարտի 8֊ին, Իտալիայի պետական բոլոր խոշոր թանգարանների, հնավայրերի, մոնումենտալ համալիրների, ամրոցների, պատմական դղյակների մուտքն ազատ է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։

Նշենք, որ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվող այս ակցիան իրականացվում է ամբողջ երկրով մեկ տեղի ունեցող համազգային գործադուլի համապատկերում։

Աշխատավորների խոշորագույն արհմիութենական կազմակերպությունների ղեկավարությամբ անցկացվող գործադուլի մասնակիցները բողոքում են մարդկանց աշխատավարձերի մեջ գենդերային խզվածքի առաջացման, կանանց նկատմամբ բռնություն գործադրելու և աբորտի իրավունքի վերաբերյալ հարձակումների համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 57 անգամ