Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այվազովսկու նկարը հանցագործները վերադարձրել են թանգարանին

01.24.2014

Հովհաննես Այվազովսկու «Ծովային բնանկար Ղրիմում» կտավը, որն առևանգել էին Ղրղզստանի գեղարվեստի թանգարանից, վերադարձվել է: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Այվազովսկին այդ նկարը վրձնել է 1866 թ.-ին: Այն Ղրղզստանի թանգարանին է փոխանցվել անցյալ դարի սկզբներին: Կտավը թանգարանի շենքից գողացել էին 2014 թ.-ի Ամանորից մի քանի օր առաջ՝ այնտեղ թանգարանի աշխատակիցների կողմից անցկացված կորպորատիվ երեկույթի ժամանակ:

Ղրղզական միլիցիայի ասելով, նկարը, որը գնահատվում է 40 հազար ԱՄՆ դոլար, ինչ-որ մեկը գցել է թանգարանի շենքից ներս:

Այդ հանցագործության կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր թանգարանի մի աշխատակից, սակայն բոլոր մեղադրանքները նրա նկատմամբ հանվել են:

Գողության ժամանակ հանցագործը կտավը բարբարոսաբար կտրելով հանել է շրջանակից, այդ իսկ պատճառով փորձագետները կասկածում են, որ վնասված նկարը հնարավոր կլինի վերականգնել ամբողջությամբ:
    Դիտվել է 602 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103