Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ

03.22.2023

Սանկտ֊Պետերբուրգում Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ նախապատրաստվում են անցկացնել «Ամբողջ օրը թատրոն» խորագրով փառատոն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Սա մի յուրահատուկ թատերական մարաթոն է, որն, արդեն 6֊րդ անգամ կազմակերպում է Պետերբուրգի թատերական թանգարանը։

Մարտի 25֊ին, սկսած ժամը 13֊00֊ից մինչև 22-00֊ն, թանգարանի բոլոր տարածքներում տեղի կունենան տարբեր իրադարձություններ, էքսկուրսիաներ, ներկայացումներ, ստեղծագործական հանդիպումներ, բեմական թատերականացված ընթերցումներ, համերգ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 31 անգամ