Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվացիները դարձել են շատ ավելի թատերասեր, քան մինչև համաճարակը

03.22.2023


Մոսկվայի թատրոններ հաճախումների ծավալը գերազանցել է քովիդի համաճարակից առաջ գրանցվցած տվյալները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին:

Ըստ «interfax.ru»–ի Կիբովսկին նշել է, որ այն դժվար գործընթացները, որոնք հաջորդել էին համաճարակին, արդեն հաղթահարված են:

«Քաղաքի թատերական կյանքը ընթանում է լավ դինամիկայով, և մենք բոլոր ցուցանիշներով՝ և հաճախումների, և ֆինանսական ցուցանիշներով, ոչ թե հասել ենք նախկին մակարդակին, որը եղել է մինչև համաճարակը, մենք այն գերազանցել ենք»,– հայտարարել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավարը:

Կիբովսկու գնահատմամբ, «ամենուր անշլագ է, նույնիսկ այն թատրոններում, որտեղ այդպիսին չի եղել»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 33 անգամ