Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժաննա Ֆրիսկեն երախտագիտություն է հայտնել իրեն օգնության ձեռք մեկնողներին

01.24.2014


Ռուս էստրադային երգչուհի Ժաննա Ֆրիսկեն իր երախտագիտությունն է արտահայտել բոլոր նրանց, ովքեր իրեն օգնության ձեռք մեկնեցին դժվար պահին: Նա ասել է, որ հանգանակվածը գերազանցում է իր բուժման համար պահանջվող գումարին, ուստի դրա մյուս մասը կտրամադրվի ծանր հիվանդ երեխաների փրկության նպատականերին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ռուսական 1-ին հեռուստաալիքի հետ այդ դրամահավաքը կազմակերպած «Ռուսֆոնդի» պաշտոնական կայքին:

Հիշեցնենք, որ երկուշաբթի երգչուհու պաշտոնական կայքում նրա քաղաքացիական ամուսինը հայտարարություն էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Ֆրիսկեն քաղցկեղ ունի: Երգչուհու կյանքը փրկելու համար Ռուսական 1-ին հեռուստաալիքի և «Ռուսֆոնդի» նախաձեռնությամբ կազմակերպվեց դրամահավաք: Կար նախանկան պայմանավորվածություն, որ հանգանակության արդյունքում պահանջվածից ավելի հավաքված միջոցները կուղղվեն հիվանդ երեխաների բժշկմանը: Չորեքշաբթի երգչուհու բուժման համար միջոցների հանգանակությունը ավարտվեց : Ընդհանուր առմամբ հավաքվել էր 66 մլն 886 հազար 720 ռուբլի:
    Դիտվել է 629 անգամ