Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական «Ոսկե արծիվ» -ը այս երեկո կգտնի 20 հանգրվան

01.30.2014


«Մոսֆիլմ» կինոստուդիայի առաջին տաղավարում այս ժամերին ընթանում է ՌԴ Ազգային կինոակադեմիայի «Ոսկե արծիվ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

«Ոսկե արծիվ» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին ընտրում է ՌԴ Ազգային կինոակադեմիան՝ կինոռեժիսոր Վլադիմիր Նաումովի գլխավորությամբ: Մրցանակաբաշխությունը հիմնվել է 2002թ.-ն: Այս անգամ 20 անվանակարգերում ահմանված մրցանակների են հավակնում ռուսական արտադրության 23 խաղարկային, վավերագրական, անիմացիոն կինոնկարներ և հեռուստասերիալներ: Բացի այդ մրցույթին կմասնակցեն նաև օտարերկրյա 3 ֆիլմեր:

Ստացած անվանակարգերի թվով առաջատարը Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ թիվ 17-ն է»:

2013 թ.-ի լավագույն ֆիլմի կոչման համար այդ ժապավենի հետ պայքարի մեջ են մտել Ժորա Կրիժովնիկովի «Դառը » «ազատ կատակերգությունը», Գեորգի Դանելիայի «Կու, Կին-Ձա-Ձա» անիմացիոն ժապավենը, Ֆեդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» 3D ֆիլմը և Ալեքսեյ Իվանովի «Աշխարհագրագետ գլոբուսը խմել է» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը:
    Դիտվել է 660 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230