Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր կկայանա քաղաքի մարդկանց ու ներկայի մասին պատմող բեմադրության պրեմիերա

01.30.2014


Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի Կամերային թտրոնն այսօր բեմ կհանի «Քաղաքի օրը» վերնագիրը կրող ներկայացումը, որն, ըստ էության, անդրադարձ է սեփական քաղաքի ու մարդկանց ներկա կյանքին: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:

«Verbatim » ժանրով ներկայացվող բեմադրության համար հիմք է հանդիսացել վորոնեժցիների կենդանի, չխմբագրված, չսրբագրված խոսակցական լեզուն, որն առօրյայում հնչում է քաղաքի փողոցներում և ամենուր:

Այս սոցիալական նախագիծը միտում ունի դառնալ քաղաքային կյանքի ուսումնասիրության հետաքրքիր դիտանկյուն, որտեղ, անշուշտ, շատ կլինեն նաև անսպասելի ու անսովոր իրավիճակները:
«Կոնկրետ մարդկանց պատմությունների միջոցով մենք ներկայացնում ենք հենց քաղաքը: Կա՞ այստեղ տեղական կոլորիտ: Անշուշտ, կան վորոնեժյան ճանաչելի առոգանություն, բարբառ, հատուկ դարձվածքներ: Բնակիչների հետ խոսել են իրենք՝ դերասանները: Այդ զրույցները հաճախ ձգվում էին մի քանի ժամ: Դրա նպատակն էր հասնել զրուցակիցների մոտ, հոգու խորքերում պահպանվող ամենաարժեքավորին: Հարցազրույցի համար մարդկանց ընտրությունը կատարվում էր տարերայնորեն, առանց պլանի: Արդյունքում՝ ներկայացման մեջ յուրաքանչյուր հերոսի պատմությունը տեղավորվում է բեմական մի քանի րոպեի մեջ»,- իրենց կատարած աշխատանքի մասին ասել է թատրոնի հիմնադիր, տնօրեն և գեղարվեստական ղեկավար Միխաիլ Բիչկովը:
    Դիտվել է 633 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ