Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանգարան է մտել զուգարանից օգտվելու նպատակով, բայց դուրս գալիս՝ գողացել է մեկ նկար

02.01.2014


Ղրղզստանի գեղարվեստի ազգային թանգարանից Հովհաննես Այվազովսկու հեղինակած կտավը գողացողը մեղայականով ներկայացել է միլիցիայի բաժին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости »-ն՝ հղում անելով ՆԳ Բիշքեքի Պետական վարչության մամլո ծառայությանը:

Նկարի անհետացումը բացահայտվել էր թանգարանի շենքում կազմակերպված ամանորի կորպորատիվ միջոցառման հաջորդ օրը: Նկարչի կողմից 1866 թ.-ին վրձնված «Ծովային բնապատկեր Ղրիմում» կտավը, որն ունի 47×53,5 սմ չափեր, գնահատվում է ավելի քան 2 մլն սոմ (ավելի քան 40 հազար դոլար) : Մեկ շաբաթ առաջ անհայտ անձինք նկարը վերադարձրել էին, այն նետելով Բիշքեքի թերթի խմբագրատներից մեկի տարածք:

Իրավապահ մարմինների գործադրած որոնողական ջանքերի արդյունքում նկարի գողը հայտնաբերվել է: Պարզվել է, որ այդ հանցանքի հեղինակը նախկինում դատված, 30-ամյա Ռաֆայել Ֆ.-ն է, ով բնակվում է Կանտ քաղաքում:

Կասկածյալը պատմել է, որ ինքը տոմս է գնել և մտել թանգարան՝ այն փակելուց առաջ: Նրա նպատակը եղել է, ոչ թե գեղարվեստի գործերով հիանալը, որոնցից ինքը ոչինչ չի հասկանում, այլ զուգարան գնալը: Թանգարանի միջանցքում նա տեսել է կորպորատիվ երեկոյի համար ուտեստներով լի սեղանը և այնտեղի աշխատակիցներին, իսկ երկրորդ հարկում ոչ ոք չի եղել: Եվ Ռաֆայելը որոշել է այստեղից իր հետ վերցնել առաջին իսկ պատահած նկարը: Շրջանակը կախած տեղից հանելուց հետո նա դանակով կտրել է կտավը, փաթաթել և թաքցնելով հագուստի տակ՝ անարգել հեռացել թանգարանի շենքից:

Ավելի ուշ մամուլի հաղորդագրություններից նա իմացել է նկարի արժեքի և իրականացվող որոնողական աշխատանքների մասին և որոշել է վերադարձնել:
Հանցագործության մեջ կասկածյալը ձերբակալված է:
    Դիտվել է 548 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335