Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կվերականգնվի Ալեքսանդր Մակեդոնացու հոր պալատը

02.03.2014


Հունաստանի կենտրոնական հնագիտական խորհուրդը հավանություն է տվել վերականգնել հնագույն Մակեդոնիայի առաջին մայրաքաղաք՝ անտիկ Էգի քաղաքի թագավորական պալատը (մ.թ.ա.IV-րդ դարում ավերված): Էգիի ավերակները գտնվում են հյուսիսային Հունաստանում, Սալոնիկից 35 կմ հեռավորության վրա գտնվող Վերգինա գյուղի մերձակայքում:

Հունաստանի կենտրոնական հնագիտական խորհուրդը կանաչ լույս է տվել պալատական համալիրի գլխավոր շենքի արևելյան եւ հյուսիսային թևերի աշխատանքների ճարտարապետական ուսումնասիրությանը և վերականգնմանը:
«Այսօր որոշումն ընդունելու հիմնական կետերն են. հուշարձանի բացառիկ կարևոր հնագիտական նշանակությունը և այն մեծ հրապարակը, որը այն զբաղեցնում է, - նշել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար, Լինա Մանդոնին. – Այցելուն չի ստանում լիարժեք տեսողական պատկերացում պալատի մասին, եթե չլինի, այսպես ասած, եռաչափ հարթություն»:

Պալատի արևելյան կողմում գտնվել են երկու պատկերասրահներ. առաջինն ամբողջությամբ նախագծված է հունականճարտարապետական ոճով, երկհարկանի կամարակապ սրահներով, նստարաններով, որտեղ կարող են նստել նվազագույնը 120 մարդ: Այնտեղ եղել է մի մոնումենտալ մուտք, որտեղից մտնում էին 3.5 հազարից ավելի թագավորական պալատին մոտ կանգնած մակեդոնացիները, որպեսզի ուղևորվեն-բաց տարածություն, որը չորս կողմից շրջապատված էր սյունաշարերով: Այնտեղ եղել է պալատի սիրտը հանդիսացող շուկայական հրապարակը:

Գիտնականները ձգտում են առավելագույնին, որտեղ դա հնարավոր է, վերականգնել պալատի արևելյան և հյուսիսային կողմերի տարրերը,ավելացնելով հնությանը նոր նյութեր, որոնք անհրաժեշտ են բնօրինակը պահպանելու համար:

Դինաստիայի բնօրրանը, Էգի քաղաքի (թագավորական) պալատը, եղել է մ.թ.ա. 359 թվականից գահ բարձրացած Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի (382-336 մ.թ.ա.) «քաղաքաշինության ծրագրի», հիմնական օբյեկտը: Փիլիպոս II-ը պատմության մեջ է մտել նախ և առաջ որպես Ալեքսանդր Մակեդոնացու հայր, թեև իրականացրել է պետությունը հզորացնելու դժվար և առաջնահերթ խնդիրներից մեկը՝ Կորնթոսի միության շրջանակներում նախաձեռնել է Մակեդոնիայի և Հունաստանի փաստացի միավորումը:

Հետագայում նրա որդին օգտվեց հոր հիմնած և մարտերում կոփված ուժեղ բանակից և այն զարգացնելով՝ ստեղծեց անսահման կայսրություն: Էգի պալատը եղել էր Փիլիպոս II-ի դինաստիայի օրրանը և, ըստ գիտնականների, վերջնականապես կառուցվել է մինչև մ.թ.ա 336 թվականը:

Բարձրադիր բլրի վրա բարձրացված հսկայական շենքը եղել է ամենամեծը անտիկ Հունաստանում՝ չափերով երեք անգամ գերազանցելով աթենական Պարթենոնին:

Հիմնականում երկհարկանի կառույցը, ուժի ու գեղեցկության յուրահատուկ այս խորհրդանիշը երևում էր գրեթե հնագույն Մակեդոնիայի ողջ տարածքից: Պալատական համալիրի առաջին հարկում, որը զբաղեցնում է 9.25 հազար քառ.մ տարածք եղել է ավելի արմատական, քան այն ժամանակվա հին հելլինիստական քաղաքակրթության Դիմիտրիադանի և Պերգամոնի պալատները:

Ըստ հնագետների Էգի պալատը համարվել է «նախադեպը չունեցող, հեղափոխական և նորարարական»:
Այս կառույցի հեղինակի մասին խոսելիս օգտագործվել է «հանճարեղ» բնութագրիչ բառը: Այն վերագրվում է հենց իրեն, ժամանակի խոշորագույն կառուցողին՝ Պիթեոսին, ով հայտնի էր քաղաքային շենքերի շինարարության, ինչպես նաև քաղաքաշինության զարգացման և չափերի իր տեսությամբ:

Փիլիպոս II-ի պալատը փաստորեն հանդիսացավ հին հելլինիստական աշխարհի հետագա բոլոր թագավորների (նաև նրա սահմաններից դուրս գտնվող) պալատական կառույցների համար նախատիպը:

Հետաքրքիր է, որ Էգիի ավերակները գտնվում են Վերգինայում թագավորական դամբարանների բլուրից ոչ հեռու, որն այժմ վերածվել է թանգարանի: Երեք դամբարաններից մեկը, ինչպես ենթադրվում է, պատկանում է Փիլիպոս II-ին, որը հայտնաբերվել է 1977-1978 թվականներին՝ հայտնի հույն հնագետ Մանոլիս Անդրոնիկոսի կողմից:

Թագավորական դամբարաններում հայտնաբերվել են յուրօրինակ զարդեր, ոսկե տուփ՝ 16 թևանի մակեդոնական աստղով, ինչպես նաև թագավորական թագ՝ փորագրված մոտավորապես մ.թ.ա 350-325 թթ.-երին:

Փիլիպոս II-ը սպանվել է էգիում, իր դստեր հարսանիքի ժամանակ՝ մ.թ.ա. 336թ.-ին, իր թիկնապահներից մեկի՝ Պավսանիի կողմից:

Ալեքսանդր Մակեդոնացին հոր մահից հետո, ձեռքը վերցնելով պետության ղեկավարման բոլոր լծակները, փայլեց իր հրամանատարական տաղանդով: Նա բազմիցս կոտորել է պարսիկներին, կատարելԱսիական արշավանքներ, նվաճել հողեր մինչև Ինդուս գետը, ստեղծելով հնագույն ամենամեծ միապետությունը:

Չնայած, դեռևս Փիլիպոսի ժամանակ, մակեդոնացիները իրենց մայրաքաղաքը Էգիից տեղափոխեցին Պելլա, սակայն նրանք շարունակում էին թագավորական դինաստիայի մահացած անդամներին թաղել Էգիում:

Ի դեպ, այստեղ թաղված Փիլիպոսի շիրիմի հարևանությամբ կա գերեզմանոցային մի խցիկ, որը հայտնի է որպես իշխանի շիրմաքար: Ըստ մասնագետների այդ խցիկում թաղված է եղել Ալեքսանդր Մակեդոնացու որդին՝ Ալեքսանդր IV-ը, ով սպանվել էր անչափահաս տարիքում:
    Դիտվել է 612 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748