Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ թատրոնում գործում են տոմսերի վաճառքի նոր կանոններ

02.03.2014


Մոսկվայի Մեծ թատրոնում փետրվարի 1-ից թատրոնի մուտքի տոմսերի նախնական վաճառքը կիրականացվի միայն շաբաթ օրերին՝ գնորդների հարմարության համար: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով այդ մշակութային հաստատության պաշտոնական կայքին:

Ինչպես և նախկինում տոմսերի վաճառքը կսկսվի ներկայացումներից 3 ամիս առաջ: Վաճառքն սկսելու վերաբերյալ գնորդները տոմսարկղերի մոտ և կայքի միջոցով կտեղեկացվեն հատուկ գրաֆիկներով: Շաբաթ օրերին իրականացվող այդ նախնական վաճառքի ժամանակ յուրաքանչյուր հաճախորդ իրավունք կունենա ձեռք բերել միայն միևնույն ներկայացումների շարքի մեկ ցուցադրությանը ներկա գտնվելու իրավունք ընձեռող երկուական տոմս:

Կայքը հաղորդում է, որ նորամուծությունները տարածվել են նաև զեղջերով թատրոնի ներկայացումներ հաճախող քաղաքացիների վրա: Այսպես, Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Խորհրդային Միության հերոսները, ՌԴ-ի հերոսները, Փառքի լրիվ շքանշանների ասպետները կարող են տոմս ձեռք բերել կես գնով՝ քաղաքացիների այդպիսի խմբերի համար պարտերում հատկացված հատուկ տեղերի համար: Զեղջերից օգտվողներին կարող է ուղեկցել մեկ մարդ, ով, սակայն, պետք է իր տոմսը ձեռք բերի լրիվ արժեքով:

Նոր կարգում առանձին կետով սահմանված են նաև հաշմանդամների և սահմանափակ ընդունակություններով մարդկանց սպասարկման նոր կանոնները: Այդպիսի մարդկանց հատուկ տեղեր են հատկացվելու պարտերում, որտեղ ապահովված են նրանց հարամարավետ զգալու և տեղաշարժվելու համար անհրաժեշտ պայմաններ: Քաղաքացիների այս խմբի համար նույնպես կգործեն տոմս ձեռք բերելու և ուղեկից ունենալու այնպիսի կանոններ, ինչպիսին սահմանված է պատերազմի վետերանների պարագայում:

Սոցիալական այս խմբերի համար սահմանվել տոմս ձեռք բերելու այսպիսի կարգ. Ներկայացումից առաջ 7 օրվա ընթացքում ընդունվում են նախնական պատվերներ հեռախոսով, 5 օրվա ընթացքում տեղի է ունենում տոմսերի վաճառք, որն ավարտվում է ներկայացումն սկսելուց 4 ժամ առաջ:

Սովորական հանդիսատեսները նույնպես կարող են հեռախոսով նախնական պատվերներ տալ: Նրանց սպասարկումը կիրականացվի նախնական վաճառքն սկսելուց մեկ օր անց: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մեկ նախնական պատվեր տալ, որի դեպքում տոմսերի թիվը չպետք է գերազանցի 4-ը:

Կայքի միջոցով և նախնական պատվերով ձեռք բերված բայց դրանց դիմաց չվճարված տոմսերի քանակը չի կարող ավելին լինել՝ քան 4 հատը:

Ուսանողների համար, ինչպես և նախկինում, գործում է մեկ տոմսը՝ 100 ռուբլի կանոնը: Այդպիսի տոմսեր նրանք կարող են ձեռք բերել ներկայացումից 1,5 ժամ առաջ՝ ցույց տալով իրենց ուսանողական տոմսը:
    Դիտվել է 1053 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ