Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այնումենայնիվ նա ֆիլմը կնկարահանի

02.04.2014


Ամերիկացի ռեժիսոր Քվենթին Տարանտինոն, այնուամենայնիվ, կիրականացնի իր նախագիծը և կնկարահանի «Զզվելի ութնյակ» ֆիլմը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ ինքը այդ նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ չի նախաձեռնի, քանի որ ֆիլմի սցենարը գաղտնազերծվել է:

«Ինձ ասացին, որ նախագծից հրաժարվելը բոլորի համար ցնցում է դարձել, սակայն հետո Տարանտինոն հանգստացել է և փոխել է որոշումը: Նա կշարունակի աշխատանքը և կարտագրի սցենարը»: Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է հոլլիվուդյան կյանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման մեջ մասնագիտացած «The Wrap» կայքի լրագրող Ջեֆ Շնայդերը:

Նա նաև տեղեկացրել է, որ ռեժիսորն արդեն կապվել է դերասան Սեմյուել Լ. Ջեկսոնի հետ և քննարկել է նրան իր ֆիլմում նկարահանելու վերաբերյալ մի քանի հարց:

Քվենթին Տարանտինոն ծնվել է 1963թ.-ի մարտի 27-ին: 1992թ.-ին նա առաջին անգամ նկարահանել է կինոնկար, որի սցենարի հեղինակը նույնպես ինքն էր: Դա ոստիկանական մի թրիլլեր էր «Կատաղած շներ» վերնագրով: Երկու տարի անց նկարահանած «Քրեական թափոն» ֆիլմը նրան իրական և մեծ հռչակ բերեց:

2004թ.-ին Տարանտինոն «Premiere» հանդեսի հարցմամբ ամենաազդեցիկ դեմքերի մեջ 81-րդն էր: Իսկ 2007թ.-ին «Total Film» հանդեսը նրան համարեց բոլոր ժամանակների ամենալավ ռեժիսորը: Իսկ «FHM» հանդեսի ներկայացմամբ նրա նկարահանած 6 ֆիլմ տեղ է զբաղեցնում բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն 100 կինոնկարների ցանկում:
    Դիտվել է 824 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ