Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոչիի օլիմպիական ջահի փոխանցումավազքին կմասնակցի նաև հայտնի պարողը

02.05.2014


Հայտնի պարող, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն փետրվարի 7-ին, Սոչիի օլիմպիական խաղերի բացման օրը որպես հատուկ հրավիրյալ կմասնակցի նաև Ձմեռային օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru » կայքը:

Հաղորդագրությունը նշում է, որ Սանկտ-Պետերբուրգի ռուսական բալետի ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատարը խոսելով օլիմպիական խաղերի հետ իր առնչության մասին ասել է, որ ինքը մասնակցել է Սոչիում կայանալիք այդ մեծ միջոցառման խորհրդանիշի ընտրությանը և իր ձայնը տվել է Բարսիկ անունով ընձառյուծի օգտին, որն էլ համաժողովրդկան SMS-քվեարկության ժամանակ հավաքեց քվեների 1/3-ը: Բացի այդ, խորհրդանիշերի ընտրության եզրափակման ժամանակ իրեն բախտ է վիճակվել պարել այդ ընձառյուծի հետ:
    Դիտվել է 658 անգամ