Մշակվում է փաստաթուղթ մշակույթին տնտեսական աջակցություն ցուցաբերելու նպատակով02.05.2014
Պետական դումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը կարծում է, որ չարժե շտապել «ՌԴ-ի մշակույթի մասին» օրենքի մշակման խնդրում, որովհետև, ըստ նրա պետք է նախ ձեռքի տակ ունենալ պետական մշակութային քաղաքականության վերաբերյալ փաստաթուղթը, որի վրա աշխատանքները ներկա պահին դեռ ընթացքի մեջ են: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Գովորուխինը նշել է, որ այդ ռազմավարական փաստաթուղթը պետք է ամրագրի մշակույթին տնտեսական աջակցություն ցուցաբերելու, նրա զարգացումն ապահովելու մոտեցումները: Նա նաև հիշեցրել է, որ Պետդումայում արդեն քննարկվել են մշակույթի վերաբերյալ երկու օրենքների նախագծեր, որոնցից ոչ մեկը, սակայն, չի ընդունվել, քանի որ չկա «մշակույթին հստակ տնտեսական աջակցություն ցուցաբերելու հստակ մեխանիզմ»:
«Մշակույթը մնում է երկրորդային ոլորտ, նույնիսկ սոցիալական բնագավառների համար» ,- ասել է Գովորուխինը և հիշեցրել, որ մինչև ապրիլի 1-ը աշխատանքային խումբը պետք է հասցնի ավարտել պետական մշակութային քաղաքականության հիմունքների մշակումը:
Շատ բան կարող էր տալ մշակույթի մասին առաջին պետական զեկուցումը, ասել է նա՝ հիշեցնելով, որ Պետական դուման ընդունել է օրենք՝ Ռուսաստանի մշակույթի վիճակի վերաբերյալ տարեկան զեկուցման մասին:
«Սեպտեմբերի 1-ին մշակույթի նախարարը կզեկուցի ՌԴ-ում մշակույթի վիճակի մասին, մենք կստանանք օբյեկտիվ, համակարգված տեղեկատվություն, այդ թվում նաև տարածաշրջաններում տիրող իրավիճակի մասին»,- նշել է Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահը:
Այս հարցի վերաբերյալ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է օրենքի նախապատրաստությունն իրականացնել պետական մշակութային քաղաքականության ռազմավարությունը նախանշող փաստաթղթի մշակմանը զուգահեռ: Դրան կողմ է նաև ՌԴ մշակույթի նախարարը: