Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ուշադիր կարդա, ուղեղիկ»,- այսպես է սկսվում անանուն նամակը

02.07.2014



« Ուշադիր կարդա, ուղեղիկ,
Մենք քեզ ֆիզիկապես չենք չեզոքացնի: Դա վայել չէ քրիստոնյային: Եվ երիկամներդ չենք պոկի, դա էլ շատ կոշտ կլինի: Իսկ, այ, մասնակիորեն կտրել քո կեղտոտ օրգանը, կլինի շատ արդար: Մենք նկատի ունենք քո կեղտոտ լեզուն: Եվ ոչ ոք չի կարող խանգարել մեզ: Հավատա… Մենք չենք կատակում: Եվ չենք վախեցնում: Մենք զգուշացնում ենք բարեկամաբար…
Այնպես, որ խոնարհ եղիր, փսլնքոտ կաթվածահար»:

Սրանք առանձին «մտքեր» են այն նամակից, որը չորեքշաբթի օրը ստացել է Ռուսաստանի Պսկով քաղաքում Պուշկինին նվիրված միջազգային թատերական փառատոնը հյուրընկալող թատրոնի գեղարվեստական ղեկավար Վասիլի Սենինը:

Մեկնաբանելով այս անստորագիր նամակը Սենինը ասել է, որ ինքը դեռ չի կարող որևէ կասկած հայտնել, քանի որ այն կհնչի որպես մեղադրանք: Նա այդ գրությունը հանձնել է իրավապահներին՝ նշելով որ նամակի վրա կան որոշակի տվյալներ, որոնք փորձագիտական քննությանը ինչ-ինչ նախնական տեղեկատվություն կհաղորդեն:

«Ես նորմալ, կենդանի մարդ եմ և, իհարկե, ես վախենում եմ: Բայց ես չեմ կարող թողնել ու հեռանալ, քանի որ միայն ինձ համար չէ այս ամենը սարսափելի: Պետք է փորձեմ այս իրավիճակը կոտրել»,- ասել է Սենինը:

Նա նշել է, որ ստեղծված պահը շատ պարզունակ իրավիճակից է բխում: «Ինչ-որ մեկի համար թատրոնը ներկայացումներ ու գեղարվեստական գործընթաց է: Իսկ ինչ-որ մեկի համար էլ՝ քաղաքի կենտրոնում գտնվող շինություն, որին հատկացվում են ֆինանսական միջոցներ պետական բյուջեից, որոնք կարելի է յուրացնել»:

Պսկովի թատրոնի շենքը, որը երկարատև հիմնանորոգումից հետո մի քանի շաբաթ առաջ կրկին բացեց իր դռները Ռուսաստանի նախագահի անմիջական ներկայությամբ, այս թատերաշրջանը մեկնարկել է մի քանի նոր ներկայացումներով: Սպասվում են նոր բեմադրություններ նաև առաջիկայում: «Ես ցանկանում եմ, որ այն լինի և խաղացանկային և այնպիսի բեմահարթակ, որտեղ քաղաքի բնակիչները կկարողանան տեսնել այն լավն ու գեղեցիկը, որ տեղի են ունենում այլ քաղաքներում և, նույնիսկ, այլ պետություններում»,- ասել է Սենինը:

Թատերական գործիչը նշել է, որ նամակը այնպիսի խուլիգանական տարրերի մտքի արգասիքն է, որոնցից կան գրեթե յուրաքանչյուր քաղաքում: «Այո, իմ գալուց հետո թատրոնում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: Բայց սա մասնավոր թատրոն չէ, այլ պետական: Եվ այն, որ ինձ վստահել են այստեղի գեղարվեստական ղեկավարությունը, նշանակում է, որ պետությունը հավատում է իմ գեղարվեստական ճաշակին»,- նշել է նա:

Ստեղծված իրավիճակը Սենինը համեմատել է ճոճանակի հետ, երբ ինքը մեկ հայտնվում է այսպիսի նամակի ազդեցության տակ, իսկ հետո տեղափոխվում քաղաքում ընթացող միջագային փառատոնի միջավայր:

«Ապրել այսպիսի ջղային ամպլիտուդայով բավականաչափ բարդ է»,- վերջում խոստովանել է Վասիլի Սենինը:
    Դիտվել է 1033 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ