Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիմնել են նպատակային հիմնադրամ՝ հրեական թանգարանի համար

02.07.2014


Մոսկվայի հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը հիմնել է սեփական նպատակային հիմնադրամ: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով այդ հաստատության մամլո ծառայությանը:

Հիմնադրամի նախնական կապիտալը 4,5 մլն դոլար չափով ձևավորվել է գալա-ընթրիքի ժամանակ: Ինչպես նշել են մամլո ծառայության ներկայացուցիչները, այս ֆինանսական միջոցները կծառայեն թանգարանի երկարաժամկետ զարգացմանը և ցուցադրանքի ապագա ընդարձակմանը:

Հիմնադրամի համահիմնադիր են դարձել Վիկտոր Վեքսելբերգը, Լեոնիդ բլավատնիկը, Ռոման Աբրամովիչը, Վադիմ Մաշկովիչը, Ալեքսեյ Լիխտենֆելդը, Ալեքսանդր Կլյաչինը, Գենադի Տիմչենկոն, Միխաիլ Գուցերիևը:

Այժմ հնարավոր մի քանի ընկերություններից ընտրվում է այն մեկը որին կվստահվի հիմնադրամի կառավարումը:

Նպատակային հիմնադրամները ձևավորվում են նվիրատվությունների հիման վրա: Ընդ որում, հիմնական կապիտալը օտարման ենթակա չէ, իսկ թանգարանը ստանում է միայն անշարժ գույքի, ֆոնդային շուկայում կամ ավանդներում ներդրված նպատակային կապիտալի բերած օգուտներից: Այդ սկզբունքի վրա է կառուցված նաև Բրիտանական թանգարանի, Լուվրի, Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի ֆինանսավորումը: 2010թ.-ին այդպիսի հիմնադրամ ստեղծվեց նաև Էրմիտաժի, մեկ տարի անց «Պետերգոֆ» թանգարան-արգելոցում: Ռուսական շատ պետական թանգարաններ, մասնավորապես դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանը նույնպես պլանավորում է նպատակային կապիտալի հիման վրա իր համար ապահովել լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր:
    Դիտվել է 599 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171