Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը արտիստուհուն ուղեկցել է «հրաշքների երկիր»

02.10.2014

Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնում (БДТ) կայացավ այս թատերաշրջանի ամենասպասված պրեմիերան՝ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մագուչիի բեմադրած «Ալիսա»-ն՝ ըստ Լյուիս Քերրոլլի «Ալիսան հրաշքների երկրում» հեքիաթի: Այդ մասին հաղորդում է «izvestia.ru»-ն:

Գլխավոր դերում հանդես է գալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխը, ով երկու ժամվա ընթացքում «վերհիշում է» իր կյանքը և թատերական անցյալը:

Ըստ նախնական մտահղացման Ֆրեյնդլիխի խաղընկերը պետք է լիներ Օլեգ Բասիլաշվիլին, որը սակայն հիվանդության պատճառով չկարողանալով լիարժեք մասնակցել փորձերին՝ հայտնվել է նախագծից դուրս:

Սակայն ռեժիսորը դերասանի մասին նշում է, որ ներկայացման մեջ են ներառվել նաև այն տեքստային հատվածները, որոնք Բասիլաշվիլին ասել է առաջին փորձերի ընթացքում: Այդ կապակցությամբ բեմադրիչը վաստակաշատ արտիստին համարում է նոր բեմադրության համահեղինակներից մեկը:

Ռեժիսորը նշել է, որ ամբողջ ներկայացումը հավաքվել է այն ակնթարթներից, որոնք իրենք «որսացել են պահի տակ»:

«Ամեն ինչ լսվում, դիտվում էր և երևան էր գալիս իմպրովիզի արդյունքում: Դա բարդ գործընթաց է, ոչ թե աշխատատարության, այլ բազմազանության առումով: Ներկայացումը ծագել է հիշողությունից, ժամանակի մեջից և БДТ-ի միջավայրից»,- նշել է Մոգուչին:

Դժվար է ասել, թե ում է խաղում Ալիսա Ֆրեյնդլիխը ներկայացման մեջ Քերրոլլի ծերացած հերոսուհուն, թե՞ ինքն իրեն՝ աբսուրդի դրամայի հանգամանքների միջոցով: Բայց հայտնի է մի բան, հավաքելով հին ռեկվիզիտը, ճանապարհորդելով իր հիշողության ալիքների վրայով, զրուցելով ուրվական գնացքի ուղեկցորդուհիների հետ, նա կտոր-կտոր հավաքում, ի մի է բերում իր կյանքի ողջ անցած ճանապարհը, որը անխզելիորեն կապված է Պետերբուրգի այս նշանավոր թատերական միջավայրի ու նրա մարդկանց հետ:

Ավելացնենք, որ ներկայացումը տեղի է ունենում թատրոնի երկրորդ, փայտով կառուցված շենքում, որը գտնվում է Կամեննայա կղզում: Իսկ Ֆոնտանկայում գտնվող հիմնական շենքում այժմ կատարվում են բեմի վերանորոգման աշխատանքներ:
    Դիտվել է 983 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ