Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կքննարկվի Ձերժինսկու հուշարձանը պատմական տեղադրավայր վերադարձնելու հարցը

02.11.2014

Մոսկվայի քաղաքային դումային առընթեր մոնումենտալ արվեստի հանձնաժողովը կքննարկի խորհրդային պետական գործիչ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը Լուբյանսկայա հրապարակ վերադարձնելու և վերականգնելու հարցը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Հանձնաժողովի նախագահ Լև Լավրյոնովն ասել է, որ Ձերժինկու հուշարձանը այժմ գտնվում է «Մուզեոն» պուրակում, սակայն 2014թ.-ին կարող է վերադարձվել իր պատմական տեղադրավայր՝ Լուբյանսկայա հրապարակ:

Բացի այդ, նիստի օրակարգի համաձայն, մոնումենտալ արվեստի հանձնաժողովը մտադիր է քննարկել նաև Մոսկվայում կանանց և մայրերին նվիրված հուշարձան կառուցելու, խորհրդային մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձանը տեղադրելու և ակադեմիկոս Ալեքսանդր Պրոխորովի կիսանդրին մեկ այլ վայր տեղափոխելու և էլի մի շարք քանդակագործական աշխատանքներ քաղաքի հասարակական տարածքներում տեղավորելու մասին հարցերը:

Ձերժինսկին հեղափոխական է, խորհրդային պետական գործիչ, գլխավորել է մի շարք ժողովրդական կոմիսարիատներ և հիմնել է հակահեղափոխականների դեմ պայքարելու կոչված Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը (հայտնի ВЧК-ն- խմբ.): Նրա հուշարձանը ապամոնտաժվել և Մոսկվայի Լուբյանսկայա հրապարակից հանվել է 1991թ.-ին:
    Դիտվել է 620 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173