Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մերկ դիցուհին հայտնվել է եկեղեցու պատին որպես գովազդ

02.12.2014

Բրիտանական Նորթհեմփթոն քաղաքի Բոլոր Սրբերի եկեղեցու հոգևորական, հայր Դեվիդ Մաք Քոնկին երկուշաբթի առավոտյան գալով աշխատավայր՝ ընկել է խոր ցնցման մեջ, երբ իրենց տաճարի արտաքին պատին հանկարծ նկատել է մերկ աղջկա 9 մետրանոց մի լուսապատկեր: Այդ մասին հաղորդում է «metro.co.uk » կայքը:

Պարզվել է, որ այդ տարօրինակ արարքի հեղինակը հարևանությամբ գտնվող խաղատան աշխատակիցներն են, ովքեր որոշել են այդ եղանակով գովազդել իրենց հաստատությունում երեկոյան կազմակերպվելիք ստրիփ-պոկեր մրցույթը:

«Ես պահանջում եմ, որպեսզի հանցագործները պաշտոնապես ներողություն խնդրեն: Նրանք սրբապղծել են այս սուրբ հաստատությունը, որը շատ մեծ իմաստ ունի քաղաքի և այնտեղ ապրող հավատացյալների համար»,- հայտարարել է հոգևոր սպասավորը:

Այս մեղադրանքներին ի պատասխան խաղատան ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք ոչ մի վատ մտադրություն չեն ունեցել իրենց գովազդը նման ձևով կազմակերպելիս: Դեռ ավելին իրենց գործողությունները կատարել են միայն բարի նկատառումներից ելնելով:

«Եկեղեցու շենքը մենք ընտրել ենք պատաբար: Մենք մեր այդ գործողություններով ոչ մի գաղտնի միտք չենք արտահայտել»,- հայտարարել են խաղատան աշխատակիցները:
    Դիտվել է 572 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175