Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գլխավոր դերակատարները դեռ անհայտ են

02.13.2014


2014թ.-ի մայիսին Լոնդոնի «Pinewood» ստուդիայում կսկսեն նշանավոր «Աստղային պատերազմներ» կինոպատումի 7-րդ մասի նկարահանումները, որից հետո ստացված նյութը վերջնական թողարկման փուլ կանցնի Կալիֆորնիայում՝ ռեժիսոր Ջեյ Աբրամսի ստուդիայում: Այդ մասին հաղորդում է «theguardian.com» կայքը:

Այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է 2015թ.-ի դեկտեմբերին:

Ֆիլմի մասին դեռ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ սյուժեն կառուցված է բնօրինակ եռապատման հերոսների շուրջ, որոնց կմարմնավորեն արդեն բավականին մեծ տարիքի հասած դերասաններ Մարք Հեմիլը, Քերրի Ֆիշերը և Հարիսոն Ֆորդը:

Հայտնի է նաև , որ այս նոր կինոնկարի երկու գլխավոր հերոսների դերակատարները դեռ չեն գտնվել: Նրանք ի հայտ կգան Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում բաց քասթինգ անցկացնելու արդյունքում:
    Դիտվել է 557 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171