Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դատական հայց են ներկայացրել կոմեդիայի բեմադրության կապակցությամբ

02.17.2014

Խորհրդային գրող Միխաիլ Զոշչենկոյի ժառանգները Տոմսկ քաղաքի «Վերսիա» մասնավոր թատրոնից պահանջում են 25 հազար ռուբլի՝ իրենց նշանավոր հարազատի հեղինակային իրավունքները «Հարսանիք» կոմեդիայի բեմադրությամբ անտեսելու պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ ՌԴ Հեղինակային իրավունքների պաշտպանության Սիբիրի բաժանմունքը հայցով դիմել է Տոմսկի միջնորդ դատարան: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը և ներկայացման սցենարի հեղինակը գրողի հարազատների պահանջները մերժում է: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

«Զոշչենկոյի ժառանգների կողմից պահանջվող գումարը մեծ չէ՝ 25 հազար ռուբլի: Բաժանմունքը մինչև դատական գործընթաց սկսելը մատչելի եղանակներով փորձել է ստեղծված իրավիճակը կարգավորել, սակայն թատրոնը ցուցադրաբար անտեսել է գործող օրենսդրության դրույթները: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել գրողի ժառանգների իրավունքները պաշտպանել դատարանում»,- հայտարարել է ՌԴ Հեղինակային իրավունքների պաշտպանության Սիբիրի բաժանմունքի ղեկավար Դենիս Նեչաևը:

Նա նաև ասել է, որ հեղինակի իրավահաջորդների թույլտվության խնդիրը վերանում է, եթե նրա մահից հետո անցել է 70 տարի: Զոշչենկոն մահացել է 1958թ.-ին: Նեչաևի խոսքերով երկուշաբթի օրը իրենք հայց են ներկայացրել միջնորդ դատարան «Հարսանիք» կոմեդիայի բեմադրության կապակցությամբ՝ նրանում տեսնելով նմանություն Զոշչենկոյի ստեղծագործության հետ:

«Անկախ մասնագետի կողմից կատարվել է ուսումնասիրություն: Արդյունքում պարզվել է, որ բեմադրությունը, ռեժիսոր-բեմադրիչի մի քանի լրացումներից զատ, 98 տոկոսով կրկնում է Զոշչենկոյի ստեղծագործությունը: Սա Սիբիրում խոշոր ստեղծագործությունների հարցում առաջին նախադեպերից մեկն է»,- նշել է Նեչաևը:

Իր հերթին թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման ռեժիսոր Վերա Տյուտրինան մերժում է ՌԴ Հեղինակային իրավունքների պաշտպանության Սիբիրի բաժանմունքի մեղադրանքը:

Ըստ նրա «…դա մաքուր տեսքով Զոշչենկո չէ: Ասել, որ 98 տոկոսով՝ դա կատեգորիկ ոչ է: Ներկայացումը մոտ 1/3-ով իրոք կազմված է Զոշչենկոյի տեքստից, բայց մենք ներկայացման մեջ ունենք էլի մի քանի հեղինակներ: Մեր ներկայացումը բեմականացվում է ըստ Զոշչենկոյի, Էրդմանի և Չեխովի»,- ասել է Տյուրինան:
    Դիտվել է 1001 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ