Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպես բողոքի նշան կոտրել է 1 մլն դորար արժեցող սկահակը

02.18.2014


Մայամիի «Perez Art Museum» թանգարանում, չին հայտնի նկարիչ և ճարտարապետ Այ Վեյվեյի անհատական ցուցահանդեսում, հաճախորդներից մեկը կոտրել է ցուցադրանքում ներկայացված 16 սկահակներից մեկը, որը գնահատվում է 1 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «reuters» գործակալությանը:

Այդ արարքը կատարողը Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մաքսիմո Կամինիրոն, ով նույնպես արվեստագետ է, նման եղանակով իր դժգոհությունն է հայտնել թանգարանի նկատմամբ, որը ցուցադրում է միայն ոչ ամերիկյան մշակույթ: Նա նաև խոստացել է, այս առիթով հանդես գալ մամլո ասուլիսով:

Ժամանակակից չին նկարիչ և ճարտարապետ, Այ Վեյվեյը, ով նաև արվեստի քննադատ է և «China Art Archive & Warehouse» ընկերության հիմնադիրն ու տնօրենը, իր ստեղծագործական նախընտրություններով կոնստրուկտիվիզմի ջատագով է: Դրա հետ միասին նա նաև ստեղծել է նուրբ քաղաքական ենթատեքստով գործեր, որոնցով քննադատում է Չինաստանում կատարվող արմատական փոփոխությունները: Նրա պաշտոնական կայքերը արգելափակված են:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հավանաբար Վեյվեյի նկատմամբ պաշտոնական Պեկինի կողմից ցուցաբերվող անբարյացկամությունն էլ պատճառ է հանդիսանում, որ նրա աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպվեն աշխարհի այս կամ այն հայտնի ցուցասրահում: Նա ցուցահանդեսներ է ուեցել, օրինակ, Լոնդոնի «Թեյթ Մոդերն» ցուցասրահում, Մոսկվայի «Մուլտիմեդիա Արթ» թանգարանում:

Նշենք, որ 2011թ.-ին Այ Վեյվեյի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Հենց այդ ժամանակ էլ Մեծ Բրիտանիայի Թագավորական ակադեմիան նրան շնորհեց պատվավոր ակադեմիկոսի կոչում: Իսկ «Time» հանդեսի վարկածով նա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում 24-րդ հորիզոնականում է:
    Դիտվել է 676 անգամ