Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թվայնացվում են մի ամբողջ դարաշրջանի ձայներ

02.19.2014

Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիան և Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանը սկսել են թվայնացնել ստուդիայի ձայնադարանի նյութերը: Պիլոտային ծրագիրը ստացել է «Անցնող դարաշրջանի ձայները» անվանումը: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Առաջին պատրաստի նյութը հնչում է 5,5 րոպե և, իրոք, դա մի ամբողջ դարաշրջան է՝ սկսած խորհրդային այրուձիու հարձակումից մինչև 90-ականների սկզբներին Նևսկի պողոտայում հնչող «Շտապ օգնության» ազդանշանները:

Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայի քարտադարանը մի անսովոր ցուցակ է, որտեղ նշված են ամենասովորական ձայների անունները՝ քայլերի, ժամացույցի, բնական երևութների, տրանսպորտի ձայներ: Առավել մեծ բաժիններից մեկը ճակատամարտային աղմուկներն են: Մագնիսական ժապավենների ձայնագրությունները դրանք մի ամբողջ դարաշրջանի «կենդանի» ձայներ են:
Այդ ձայնագրությունները ժամանակի և կինովավերագրողների համատեղ աշխատանքի արդյունք են:

«Մենք ձայնագրել ենք առաջին սկավառակը: Դրանում տեղ են գտել քաղաքի, ծովի, ավտոմեքենաների ազդանշանների, զինվորական ձայները»,- ներկայացրել են իրենց կատարած աշխատանքի առաջին արդյունքը վավերագրական ֆիլմերի ստուդիայում
:
Այս ստուդիայում պահպանվում է 5 հազար փաթույթ մագնիսական ժապավեն: Դրանց վրա պահպանվում է մոտ 2 հազար ժամ ընդհանուր տևողությամբ երաժշտություն: Դրանք յուրահատուկ պատմական ձայնագրություններ են, որոնք կատարվել են ինչպես ստուդիայում, այնպես էլ համերգների, քաղաքային շքերթների ժամանակ:
    Դիտվել է 543 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183