Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օ. Յանկովսկի. «Ու՞ր են աշխարհով մեկ սփռված մտավորականների երեխաները»

02.20.2014

Մոսկվայի Բախրուշինի անվան Թատերական թանգարանում՝ Շչեպկինի տուն-թանգարանում փետրվարի 20-ին կբացվի ցուցահանդես նվիրված Օլեգ Յանկովսկու 70-ամյակին, որը լրանում է փետրվարի 23-ին:

Կյանքից շուտ հեռացած դերասանին նվիրված ցուցադրանքը կազմակերպվել է «Ժամանակակից արտիստները Շչեպկինի թանգարանում» շարքի շրջանակներում: «Միխաիլ Սեմյոնովիչ Շչեպկինը ռուսական հոգեբանական դպրոցի հիմնադիրն է և պատահական չէ, որ հենց նրա տանն է բացվում Յանկովսկուն նվիրված ցուցահանդեսը, ով հանդիսանում էր այդ դերասանական դպրոցի փայլուն օրինակներից մեկը»,- ասել է հոբելյանական ցուցադրանքի կազմակերպիչ Գալինա Բեսկինան:

Ցուցահանդեսը կներկայացնի դերասանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերը և հնարավորություն կտա իմաստավորել հասարակության կյանքը տարբեր ժամանակներում, երբ Յաննկովսկու հերոսները վերածվում էին ինտելեկտուալ և բարոյական կողմնորոշիչների:

Ինքը՝ Յանկովսկին, այսպես է բնութագրել իր հերոսին. «Մենք ունեցել ենք հերոսներ, ում մարմնավորել է Ռիբնիկովը, հետո պահանջեցին ռոմանտիկ հերոսի, ում խաղում էր Օլեգ Ստրիժենովը: Հետո առաջացավ ինտելեկտուալ հերոսի անհրաժեշտություն և հայտնվեցին Բատալովը և առավել նրբազգաց Սմակտունովսկին: Իսկ հետո ժամանակը պահանջեց պատասխանել, թե ու՞ր են աշխարհով մեկ սփռված մտավորականների երեխաները, ինչո՞վ են զբաղվում: Եվ այդ դերի համար հայտնվեց Օլեգ Յանկովսկին»:

Ցուցադրանքի ձևավորման մեջ օգտագործվել են Բախրուշինյան թանգարանի, «Լենկոմ»-ի, Սարատովի Սլոնովի անվան թատրոնի և «Մոսֆիլմ» կինոստուդիայի թանգարանների նյութերից:
    Դիտվել է 611 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347>>հաջորդ