Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու օր հետո Հայաստանում կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը

02.20.2014


Հայաստանում մեկնարկելիք Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնին էր նվիրված այսօր Երևանի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում հրավիրված մամլո ասուլիսը:

Լրագրողներին ներկայացվեց Փետրվարի 22-ից մարտի 5-ը կայանալիք փառատոնի կազմակերպման գլխավոր թեման, որ անմիջապես առընչվում է հասարակության այն հատվածի հիմնախնդիրների հետ, ովքեր ինչ-ինչ սահմանափակ հնարավորությունների պատճառներով հանրային կյանքին ինտեգրվելու խնդիրներ ունեն և բախվում են լիարժեք հաղորդակցման դժվարությունների:

Կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 9 ֆիլմ, որոնք այս կամ այն ձևով անդրադառնում են հասարակության սահմանափակ ընդունակություններ ունեցող մարդկանց հիմնախնդիրներին:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ փառատոնի օրերին Հայաստանում կհյուրընկալվեն Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիստին Բարդսլինը և փառատոնի ծրագրում ընդգրկված «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:

Մամլո ասուլիսում շեշտվեց, որ միջոցառումները կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում:

«Համոզված եմ, որ մենք հնարավորություն կունենանք ներդնել մեր բաժինը ներառական և հաղորդակցության խնդիրների լուծման գործում՝ դարձնելով կյանքն ավելի լավ: Ավելին, կհայտնաբերենք երիտասարդ նոր անուններ, ովքեր իրենց տաղանդով և ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին և հայկական մշակույթին»,- իր ելույթի ժամանակ նշեց «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ավելացնենք, որ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը և UNICEF-ը՝ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր հովանավորությամբ:
    Դիտվել է 586 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168