Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ողջ կարողությունը կտակել է նրան՝ ում հետ համատեղ անցկացրել է 15 տարի

02.21.2014


Ամերիկացի դերասան, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանն իր ողջ ունեցվածքը կտակել է իր նախկին ընկերուհուն, իր երեքերեխաների մորը՝ Մարիանա «Միմի» Օ՝Դոնելին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости» -ն:

Օսկարակիր դերասանն իր կտակը գրած է եղել դեռևս 2004թ.-ին: Այն հրապարակվել է հինգշաբթի օրը:

Ըստ այդ փաստաթղթի դերասանն իր նախկին ընկերուհուն է թողել 500 հազար դոլար:

Նրանք համատեղ ապրել են 15 տարի: Զույգը բաժանվել էր վերջերս: Ենթադրվում է, որ դրա պատճառը եղել են թմրանյութերից դերասանի կախվածությունը:

Իր երեխաներից ամեմնաավագին, 10-ամյա Կուպերին դերասանը կտակել է փող, որի մի մասը տղան կարող է ստանալ 25 տարին լրանալուց հետո, երկրորդ մասը, երբ կլրանա 30-ը:

Բացի այդ կտակում դերասանը պատվիրել է, որ տղան մեծանա Նյու-Յորքում, Չիկագոյում կամ Սան-Ֆրանցիսկոյում կամ էլ, գոնե, տարին երկու անգամ լինի այդ քաղաքներում: «Այս խնդրանքը պայմանավորված է այն ցանկությունից, որ իմ որդին շրջապատված լինի այդ քաղաքների մշակույթով, արվեստով և ճարտարապետությամբ» ,- իր կտակում ավանդել է ամերիկյան կինոյի «Երկրորդ պլանի արքան»:

Դերասանի 7 և 5-ամյա դուստրերի մասին փաստաթղթում ոչինչ ասված չէ, քանի որ նրանք ծնվել են կտակը գրվելուց հետո: Բայց կտակին կից փաստաթղթերում աղջիկները՝ Թալուլան և Վիլլին, այնուամենայնիվ, հիշատակվում են:

Հիշեցնենք, որ Հոֆմանը մահացած հայտնաբերվել էր փետրվարի 2-ին: Դերասանի մարմինը նրա Նյու-Յորքի բնակարանում հայտնաբերել էր իր ընկերը՝ սցենարիստ Դևիդ Բար Կացը: Նախնական տվյալներով Հոֆմանը մահացել էր մեծաքանակ թմրանյութ ընդունելու հետևանքով:
    Դիտվել է 555 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241