Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնին մասնակցում են այն ֆիլմերը, որոնց տևողությունը չի գերազանցում 60 վայրկյանը

02.22.2014


Մոսկվայում 14-րդ անգամ մեկնարկեց գերկարճ ֆիլմերի (ESF) միջազգային փառատոնը: Ֆիլմերի տևողությունն, ըստ ստուգատեսի կանոնների չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
«Այսպիսի ձևաչափը շատ հրատապ է: Մենք տեսնում ենք թե որքան են դրանով հետաքրքրված թե պրոդյուսերները և թե հանդիսատեսները: Մեր դիտումների ժամանակ դահլիճները լեփ լեցուն են»,- փոխանցում է փառատոնի ծրագրային տնօրեն Դմիտրի Բուլնիգինի խոսքերը «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Փառատոնը բաղկացած է երկու՝ հատուկ և մրցույթային հատվածներից: Նշենք, որ մրցութային մասը աչքի է ընկնում մասնակիցների ընդարձակ աշխարհագրական ընդգրկմամբ: Իրենց ֆիլմերով Մոսկվա են ժամանել հեղինակներ Եվրոպայից, Ամերիկայից, Ավստրալիայից, Հնդկաստանից և Հոնկոնգից:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 70 ֆիլմ: «Մեր ծրագիրը հիշեցնում է ոճերի, թեմաների և գաղափարների մի խճանկար: Այնտեղ տեղ են գտել զվարճալի իրավիճակներ, ակնարկներ, քաղաքական երկիծանք, իմպրեսիոնիստական էտյուդներ, ապոկալիպտիկ տեսիլքներ, ինքնավերլուծության փորձեր, մտորումներ մեդիա-տեսագրության և կինոյի ինքնատիպության մասին »,- նշել են փառատոնի կազմակերպիչները:

Բուլնիգինը նշել է, որ գերկարճ ձևաչափը չի խանգարում հեղինակներին իրենց գործերին հաղորդել իմաստ: «Այդ կարճ ժամանակում սեփական միտքը տեղ հասցնելու հնարքներն անհավանականորեն շատ են: Այդ ֆիլմերը անպայման ունեն մեծ կինոյին բնորոշ գծեր, ունեն վերնագիր, սյուժե և տրամաբանական ավարտ»,- ասել է նա:
Փառատոնը կընթանա 3 օր՝ մինչև փետրվարի 23-ը:
    Դիտվել է 643 անգամ