Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացվել է դատավճիռ թատրոնի փոխտնօրենին 10 մլն ռուբլու փոխհատուցում տալու մասին

02.26.2014

Ռուսաստանի Արխանգելսկի մարզային դատարանը Լոմոնոսովի անվան դրամայի թատրոնին պարտավորեցրել է այդ հաստատության նախկին փոխտնօրեն Ալեքսանդր Դունաևին, աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու համար, վճարել աշխատանքային պայմանագրում նշված 10 մլն ռուբլի փոխհատուցումը: Այդ մասին հաղորդում է «mk.ru» կայքը:

Չնայած կայացված դատավճռին թատրոնի ղեկավարությունը և տարածաշրջանի մշակույթի նախարարությունը մտադիր չէ այդ գումարը վճարել և այժմ նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթեր ՌԴ Գերագույն դատարան դիմելու համար:

Դատարանի վճռի նկատմամբ իր դժգոհությունն է արտահայտել նաև Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը: Նա մասնավորապես ասել է, որ «…կանեմ այն ամենը ինչը կների պետական իշխանության հնարավորությունը, որ դա թույլ չտամ»: Նրա ասելով այդ գումարը վճարելուց հետո մարզային թատրոնը, որի դրամական շրջանառությունը կազմում է 40 մլն ռուբլի, պարզապես կդադարեցնի գոյությունը: «Բյուջեից հանել այդ փողը և հանձնել թատրոնին, որպեսզի հաշիվները փակի այդ վատ մարդու հետ, մենք չենք կարող մեզ թույլ տալ»,-ասել է նահանգապետը: Նա նաև ասել է, որ Դունաևի նկատմամբ հարուցվել է երկու քրեական գործ:

Դունաևը ժխտել է, որ իր դեմ որևէ քրեական գործ է հարուցվել: Նա հայտարարել է, որ դա իր հասցեին զրպարտանք է: Նա իր հերթին տարածաշրջանի ղեկավարին դատի է տվել՝ հայտարարելով, որ «… մարդը պետք է պատասխան տա իր խոսքերի և արարքների համար, անկախ այն բանից, թե ինչ պաշտոն ունի»:

Դրան զուգահեռ թատրոնում ստեղծված կացությունն արդեն նոր զարգացումներ է ստացել: Մեղադրյալի աթոռին է հայտնվել այդ մշակութային օջախի տնօրեն Եվգենի Միշչենկոն: Նա մեղադրվում է «Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ»: Ըստ քննության վարկածի, հենց նա է կնքել թատրոնի համար նախապես ոչ շահեկան աշխատանքային պայմանագիրը:

Նշենք, որ անընդհատ նոր զարգացումների առջև հայտնվող «թատրոնի գործը» դեռ շարունակվում է, իսկ դատարանի կայացրած դատավճիռն էլ չի կատարվում: Դունաևը դեռ իր դրամական փոխհատուցումը չի ստացել:
    Դիտվել է 656 անգամ