Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում

02.26.2014



Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` մարտի 5-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի /ՀՊԿՆ/ գարնանային համերգաշրջանի մեկնարկը Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլա «Տարվա եղանակներ» և Ռիչարդ Գալիանո Օպալե-կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար ստեղծագործությունները:

Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել 4 տարեկանից: Առաջին ուսուցիչը հայրն էր` ակորդեոնահար Լուսիեն Գալիանոն: Այնուհետ երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակորդեոնին զուգահեռ ուսանել է նաև տրոմբոնի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է 1969 թ - ին ` գերազանցության առաջին աստիճանի դիպլոմով:
Գալիանոն ստեղծել է «նոր մյուզետ» ոճը, իսկ Ջազի ակադեմիան 1993 թ.-ին նրան ճանաչել է տարվա լավագույն ջազ երաժիշտ:

    Դիտվել է 526 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164