Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է իսպանական ֆլամենկոյի լավագույն կատարողը

02.26.2014


66 տարեկան հասակում վախճանվել է կիթառահար Պակո դե Լուսիան: Ըստ նախնական վարկածի իսպանացի երաժշտի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայում:

Դե Լուսիան համարվում է ֆլամենկոյի ամենահայտնի կիթառահարներից մեկը և «նոր ֆլամենկո» ոճի հիմնադիր:

Նա երաժշտությամբ սկսել է զբաղվել 11 տարեկան հասակից: Համաձայն նրա շուրջ պտտվող տեղեկությունների, նոտաները սովորել է՝ արդեն լինելով աշխարհահռչակ կիթառահար, երբ հատել էր 40 տարեկանի սահմանը:
    Դիտվել է 655 անգամ