Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թալանել են ժողովրդական արտիստի բնակարանը

02.26.2014

Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկվայի վարչության մամլո ծառայությունում հաստատել են երկուշաբթի 14:40-ի սահմաններում ԽՍՀՄ ժողովրդական դերասան Լև Դուրովի բնակարանում կատարված գողության փաստը: Այդ մասին հաղորդում է «aif.ru» կայքը՝ հղում անելով «РИА Новости» գործակալությանը:

Ականատեսներից մեկը պատմել է, որ Մոսկվայի Ֆրունզեյի առափնյայում գտնվող բնակարանից, որը պատկանում է հայտնի դերասանին «գողացել են արժեքավոր իրեր»:

Մալայա Բրոննայայում գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնի և կինոյի նշանավոր արտիստ Լև Դուրովը նկարահանվել է «Ես քայլում եմ Մոսկվայում», «Գարնան 17 ակնթարթ», «Անդրեյ Ռուբլյով» և այլ գեղարվեստական կինոնկարներում:
    Դիտվել է 549 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104