Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերականացված ներկայացմանը մասնակցել է նաև երկրի նախագահը

02.27.2014


Դիմակահանդեսային շքերթների ավանդույթը Բոլիվիայում ունի հազարամյակիների պատմություն, ունեցել է կրոնական բնույթ և նվիրված է եղել մայր-աստվածուհուն: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն՝ միաժամանակ նշելով, որ այս տարի Օրուրո քաղաքի այդ շքեղ արարողությանը մասնակցել է նաև երկրի նախագահ Էվո Մորալեսը:

Երկրի նախագահը բոլոր մյուս մասնակիցների հետ մասնակցել է պարերին: Այսօր UNESCO-ի կողմից որպես թաթերականացված ներկայացում ընդունված միջոցառումը խոշորագույներից մեկն է Հարավային Ամերիկայում, որին մասնակցում են ավելի քան կես միլիոն տեղացիներ և հյուրեր:

Այս տարի դիմակահանդեսին հավաքվել է ամենամեծ նվագախումբը՝ 6,5 հազար երաժիշտ:

    Դիտվել է 595 անգամ